Հայաստանն ու Ուզբեկստանը մտադիր են ակտիվացնել առևտրատնտեսական կապերը![]() 5 ապրիլի 2013 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Տաշքենդում կայացած ԱՊՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին։ Տաշքենդում Էդվարդ Նալբանդյանը առանձին հանդիպում ունեցավ իր Ուզբեկստանի գործընկերոջը՝ Աբդուլազիզ Կամինովին։ Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, նախարարները քննարկեցին երկկողմ համագործակցության ներկա մակարդակը և արձանագրեցին, որ առկա են բոլոր նախադրյալները Հայաստանի և Ուզբեկստանի միջև համագործակցության առավել ամրապնդման և ընդլայնման համար։ Այդ համատեքստում պայմանավորվածություն ձեռք բերվեց նախաձեռնել համապատասխան քայլեր, որոնց իրականացումը թույլ կտա ակտիվացնել առևտրատնտեսական կապերը, ընդլայնել իրավապայմանագրային դաշտը, խթանել համագործակցությունը միջազգային կազմակերպություններում և զարգացնել մշակութային փոխանակումները։ Ուզբեկստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ նախարար Նալբանդյանի և Ղրղզստանի ԱԳ նախարար Էրլան Աբդիլդաևի հանդիպումը, որի ժամանակ հանգամանալից քննարկում տեղի ունեցավ երկկողմ հարաբերությունների ամրապնդման, բազմակողմ ձևաչափերում համագործակցության սերտացման, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման շուրջ։ Բանակցությունների օրակարգում էին ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նախատեսվող հանդիպումների ժամանակացույցը և քննարկվելիք հարցերը, կազմակերպության գործունեության ոլորտներին և ուղղություններին առնչվող տարբեր հարցեր։ Երկխոսությունը շարունակելու նպատակով Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |