ՀՀԿ պատգամավոր. ՀՀԿ-ն զգուշավոր է կանանց` քաղաքականություն ներգրավվելու հարցում![]() 5 ապրիլի 2013 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցությունը շատ զգուշավոր է կանանց` քաղաքականություն ներգրավվելու հարցում, սակայն վերջին տարիներին կրկնապատկել է խմբակցությունում կանանց թիվը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը: Իսկ «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի խոսքով, Հայաստանում ոչ մի ոլորտում օրենք չի գործում, կանանց քաղաքականության մեջ ներկայացվածության պարագայում ևս օրենքը չի կիրառվում: «Խնդիրը կանանց մեջ է նաև, կանայք իրենք իրենց չեն վստահում, չգիտեն, թե ինչ ուժ ունեն: Դա կախված է ընտանիքից, ամուսնուց, ով քեզ հավատում է և թև է տալիս: Քանի՞ տղամարդ է մեր երկրում իր կնոջը թև տալիս»,- ասել է Անահիտ Բախշյանը: Ըստ ԲՀԿ անդամ Թամար Պողոսյանի, որոշումների կայացման հարցում գենդերային հավասարության խնդիր կա բոլոր երկրներում. «Այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք այսօր տղամարդկանց հիմնական պատասխանատվության արդյունքն է: Կանանց քաղաքական առաջխաղացման ամենալավ ինստիտուտը համամասնական ցուցակներն են, ուր ունես թիմային աջակցություն»: ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանի կարծիքով, Հայաստանում բարձրագույն կրթություն ունեցող կանայք շատ են, սակայն սոցիալական բեռը խոչընդոտում է նրանց ավելին դրսևորվելուն: «Ես դեմ եմ այն մտայնությանը, որը տղամարդ-կին հակասության մեջ է քննարկվում այս թեման: Կնոջ կերպարը պետք է քննարկել հենց կնոջը վերաբերող հարցերի մեջ»,- հավելել է նա: Պատգամավորի խոսքով`կնոջ իշխանության դեպքում, օրենքներն ավելի գործուն կլինեն. «Կարծում եմ, երբ կանայք գան իշխանության օրենքներն ավելի գործուն են լինելու և սոցիալական զարգացման իմաստով ուրիշ երկիր ենք լինելու: Կին ղեկավարը կուզենա սոցիալական հեղափոխություն անի, որ իր երեխան ավելի ապահով երկրում ապրի»: ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանի կարծիքով, կնոջ դերը քաղաքականության մեջ չպետք է ինքնանպատակ լինի: «Կանանցից սովորաբար ավելի շատ են սպասում, և նրանց սխալները դժվարությամբ են ներում և չեն մոռանում անգամ հինգ տարի անց»,- նշել է նա և հավելել. «Կանանց ներգրավածությունն Ազգային Ժողովում փոխում է մթնոլորտը`դարձնելով շատ ավելի հանդուրժող»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |