ՀՀ վարչապետը և Ալեքսեյ Լիխաչովը քննարկել են դեպի Հայաստան ներդրումների ներգրավման հարցը![]() 5 ապրիլի 2013 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովին: Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական կապերից, այդ թվում՝ առևտրատրաշրջանառության ոլորտում աճի միտումներից, և նշել, որ այն զարգացնելու լուրջ ներուժ գոյություն ունի, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Այդ համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցերի: Մասնավորապես, վարչապետ Սարգսյանը և Ալեքսեյ Լիխաչովը քննարկել են դեպի Հայաստան ներդրումների ներգրավմանը, ֆինանսական, ծառայությունների մատուցման բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող ծրագրեր: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը և այլ հարցերի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |