Երևանում բացվել է ԱԻ նախարարության մշակույթի կենտրոնը

Երևանում բացվել է ԱԻ նախարարության մշակույթի կենտրոնը

PanARMENIAN.Net - Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ՀՀ ԱԻ նախարարության մշակույթի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Վեց տարեկանից բարձր երեխաների համար նախատեսված նորակառույց կենտրոնի բացման պատիվը վերապահվել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանին: Քաղաքապետն ու նախարարը շրջել են մասնաշենքում, ծանոթացել կենտրոնի հնարավորություններին և համոզվել, որ այն ապահովված ստեղծագործական խմբակների համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:

Բարձր գնահատելով քաղաքապետարանի ու, մասնավորապես քաղաքապետ Տարոն Մարգարյանի պատրաստակամությունը՝ Երևանի փրկարարական վարչության նմանատիպ նախաձեռնումներին մշտապես օժանդակելու համար, նախարարության ներկայացուցիչները հույս են հայտնել, որ այն կլինի շարունակական: Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ հենց այդպես էլ կլինի, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---