Սենոր Հասրաթյան. Ադրբեջանի ռազմական ինքնաթիռները թռիչքներ իրականացնում են, բայց սահմանից 20 կմ հեռու![]() 5 ապրիլի 2013 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ ադրբեջանական 2 ռազմական ինքնաթիռ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Թարթառի և Ակնայի /Աղդամ/ հատվածի երկայնքով թռիչքներ են իրականացնում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը նշեց. «Թռիչքներ իրականացվում են, բայց սահմանից 20 կմ խորությամբ դեպի ադրբեջանական կողմը, ոչ թե շփման գծի երկայնքով: Օդային սահմանի խախտման դեպքեր չեն գրանցվել, իսկ այդ թռիչքներն ուսումնական բնույթի են»: Սենոր Հասրաթյանը նշեց, որ Արցախի օդային տարածքը պաշտպանված է և այն խախտելու հակառակորդը յուրաքանչյուր փորձ արժանի հակահարված կստանա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |