ԱԺ 3-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կկատարվեն![]() 5 ապրիլի 2013 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և ԱԺ ապրիլի 8-11-ի չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 12 հարց և մեկ միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 74 հարց, այդ թվում` 11 միջազգային պայմանագիր: Հինգերորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և ԱԺ ապրիլի 8-11-ի նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն Ազգային ժողովի ապրիլի 8-ի նիստում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |