Կապանի բնակչուհու դեմ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքով քրգործն ուղարկվել է դատարան![]() 5 ապրիլի 2013 - 20:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում ավարտվել է Կապան քաղաքի բնակչուհի Ա.Ստեփանյանի կողմից վեց անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից: Նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Ստեփանյանը 2005թ. մինչև 2012թ. նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում նպաստել է մարմնավաճառությամբ զբաղվող Ա.Մարտիրոսյանի, Ն.Ղազարյանի, Ք.Գրիգորյանի, Լ.Պապյանի, Լ.Վարդանյանի և Ա.Եփրեմյանի պարբերաբար պոռնկությամբ զբաղվելուն` ստանալով գույքային օգուտ` յուրաքանչյուր միջնորդության համար 5000 դրամ միջնորդավճար: Իսկ Կապան քաղաքի բնակիչներ Կ.Սողոմոնյանը և Վ.Սարգսյանը օժանդակել են նրան: Ա.Ստեփանյանը նախկինում ևս Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար դատապարտված է եղել 1 տարի պայմանական ազատազրկման: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ Կ.Սողոմոնյանին եւ Վ.Սարգսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-262-րդ 2-րդ մասի 5-րդ կետով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |