Լեռնային Ղարաբաղում բացվել է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու հերթական հատվածը 8 նոյեմբերի 2005 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Լեռնային Ղարաբաղում հանդիսավորությամբ բացվեց Լեռնային Ղարաբաղի համար ռազմավարական մեծ նշանակություն ունեցող «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու հերթական 5-կիլոմետրանոց հատվածը, որը կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ: Ավտոմայրուղու` մինչեւ Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի խաչմերուկը հասնող նոր հատվածի բացման արարողությանը ներա էին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Անուշավան Դանիելյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը եւ այլոք: Խորհրդանշական ժապավենը կտրելու իրավունքը վերապահվել էր ԼՂՀ նախագահին եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին: Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու ընդհանուր երկարությունը շուրջ 170 կիլոմետր է, իսկ նախագծային արժեքը` շուրջ 25 մլն դոլար, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված |