Գաբրիել Տոլմաջյանը 77:75, 80:71, 80:71 հաշվով հաղթել է Խորխե Մայսոնեթ Կրտսերին![]() 6 ապրիլի 2013 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկ Գաբրիել Տոլմաջյանը Կալիֆորնիայում բռնցքամարտի երեկոյի ժամանակ հաղթել է Խորխե Մայսոնեթ Կրտսերին: 8-ռաունդանոց մենամարտում հայ բռնցքամարտիկը ուժեղ է եղել 77:75, 80:71, 80:71 հաշվով, հայտնում է fightnews.com-ը: Բռնցքամարտիկը 17 մենամարտ է անցկացրել, որից հաղթել է 14-ում, երկու մենամարտերում նա զիջել է մրցակիցներին, իսկ մեկ հանդիպում ավարտվել է ոչ ոքի: Գաբրիել Տոլմաջյանը հանդես է եկել նաև Երևանում Վիկ Դարչինյանի կազմակերպած բռնցքամարտի շուոի ժամանակ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |