Արթուր Բաղդասարյան. Քաղաքապետի պաշտոնի համար մրցակցությունը կլինի Արմեն Երիցյանի և Տարոն Մարգարյանի միջև

Արթուր Բաղդասարյան. Քաղաքապետի պաշտոնի համար մրցակցությունը կլինի Արմեն Երիցյանի և Տարոն Մարգարյանի միջև

PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենք ակտիվորեն մասնակցելու են քաղաքական գործընթացներին և Երևանի ավագանու ընտրություններին ներկայացրել են մրցունակ թիմ:

«Մենք ընտրություններին մասնակցում ենք հաղթելու վճռականությամբ: Մեր առաջին համարը Արմեն Երիցյանն է, որը շարքայինից գեներալ է դարձել: Իմ կարծիքով, քաղաքապետի պաշտոնի համար հիմնական մրցակցությունը գնալու է Երիցյանի և Տարոն Մարգարյանի միջև»,- ասաց Բաղդասարյանը:

Ըստ ՕԵԿ ղեկավարի, Հայաստանում ձևավորված է առողջ քաղաքական մթնոլորտ և հնարավորություն է ստեղծված, որ բոլոր ուժերը ներկայացնեն իրենց մոտեցումներն ու շահեն երևանցիների քվեն:

«Սա անձերի ընտորություն է, ոչ թե քաղաքական: Ես այդ յոթ թեկնածուների մեջ տեսնում եմ այդ երկուսին, որովհետև տեսնում ենք Մարգարյանի կատարած դրական աշխատանքը, իսկ մեր թեկնածուն՝ ցույց ենք տալիս նրա կատարած աշխատանքը»,- շարունակեց նա:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---