Արմեն Իսրայելյան. Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվորեն քայլեր են ձեռնակրում Իրանը մասնատելու համար![]() 6 ապրիլի 2013 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջան պետության ստեղծումը արդեն իսկ Իրանի մասնատմանն էր ուղված, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է իրանագետ Արմեն Իսրայելյանը: Ըստ նրա, այդ ժամանակ Իրանը այն ուժը չուներ, որ այդ կեղծ պետության կայացմանը խանգարեր: «Այս վերջին տարիներին Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվորեն սկսել են քայլեր ձեռնակրել Իրանը մասնատելու համար: 2012 թվականի կեսերից սկսված այդ աշխատանքները աննախադեպ չափերի են հասել, և պաշտոնյաների կողմից են նաև բարձրաձայնվում»,- նշել է Իսրայելյանը: Իսկ ըստ իրանագետ Ռուդիկ Յարալյանի, ադրբեջանական իշխանությունները սկսել են լրջորեն վախենալ տարածաշրջանային գորընթացների զարգացումներից և պետական մակարդակով են իրականացնում Իրանի վրա ներգործությունը: «Ադրբեջանի հավակնությունները Իրանի հետ կապված իրատեսական չեն: Դրանք միայն այն դեպքում կիրականացվեյին, եթե Արևմտյան գերտերությունները նպատակ ունենային ցամաքային ռազմական գործողություններ իրականացնել Իրանի նկատմամաբ, որոնք հիմա բացառված են»,- շեշտել է նա: Յարալյանի կարծիքով, այդ կերպ Ադրբեջանը փորձում է կարևորել իր դերը, բայց դա արհեստականորեն և ոչ տրամաբանված է անում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |