Գերմանահայերը կոչ են անում ՀՀ իշխանություններին խնդրո առարկա հարցերում կիրառել միայն իրավական մոտեցում![]() 6 ապրիլի 2013 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի որոշ հայկական կազմակերպություններ հայտարարություն են տարածել նախագահի երդմնակալության օրվան ընդառաջ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իրավիճակը խիստ լարված է : Հակառակ որոշ կանխատեսումների մթնոլորտը գնալով շիկանում է և սպասվում է, որ այն իր կուլմինացիոն կետին կհասնի ապրիլի 9-ին`նախագահական երդմնակալության օրը: կանխատեսելի է , որ կարող են սադրանքներ և բախումներ առաջանալ խաղաղ բնակչության ու օրինապահ մարմինների միջև և զարգացումները գնան մարտի 1-ի հայտնի դեպքերի սցենարով: մենք զորակցում ենք մեր ժողովրդի արդար պայքարին և խիստ մտահոգված հայտարարում ենք, որ որևւէ բիրտ ուժի կիրառում կամ սադրանք աննախադեպ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի իշխանություններ և Սփյուռք հարաբերությունների վրա: Ի բարօրություն Հայ ժողովրդի, երկրի խաղաղ ու կայուն զարգացման` պահանջում ենք Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններից յուրաքանչյուր խնդրո առարկա կամ տարաձայնություն հանգուցալուծելիս կիռարել միմիայն իրավական, ազգանպաստ ևւ մարդասեր մոտեցում, որը կհանդիսանա ամուր հիմք Սփյուռք-Հայրենիք հարաբերությունների շարունակական զարգացման համար և առավել կբարձրացնի Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային արենայում»: Ակս մասին ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել են «Եվրոպայի Հայերի համագումարի>> Գերմանիայի մասնաճյուղը, Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը, Հայ-Գերմանական մշակութային ընկերությունը, Բեռլինի Հայ համայնքը, Շտուտգարտի Հայ մշակութային միությունը, «3-րդ Հազարամյակն առանց պատերազմի» ՀԿ, «Հայկական վերածնունդ» Գերմանիայի մասնաճյուղը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |