Արմեն Գևորգյանը ծանոթացել է Արաքսի ափապաշտպան կառույցների ամրացման աշխատանքներին![]() 6 ապրիլի 2013 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ապրիլի 6-ին Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացել է իրականացվող հակահեղեղային միջոցառումների, Արաքսի ափապաշտպան կառույցների ամրացման աշխատանքների ընթացքին: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, պատասխանտու այլ անձանց ուղեկցությամբ փոխվարչապետը Արաքսի ափապաշտպան կառուցների ամրացման աշխատանքներին ծանոթացել է Փշատավան համայնքի տարածքում: Նախատեսված աշխատանքների մեծ մասը` մոտ 90 տոկոսը, կատարված է, և դրանք ամբողջությամբ կավարտվեն ընթացիկ ամսվա կեսերին: Մարզի Ակնաշեն համայնքի տարածքում առաջիկա շաբաթների ընթացքում կավարտվեն Մեծամոր գետի ափերի ամրացման աշխատանքները: Այստեղ ևս փոխվարչապետը ծանոթացել է իրականացվող միջոցառումներին: Ներկայացվել է նաև Մյասնիկյան և Խանջյան համայնքների տարածքներում հեղեղատարերի հուների մաքրման և ափերի ամրացման աշխատանքերի ընթացքի մասին: ՀՀ կառավարության փետրվարի 28-ի 171 -Ն որոշմամբ հակահեղեղային միջոցառումների, Արաքսի ափապաշտպան կառույցների ամրացման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 679 մլն դրամ` հանրապետության մարզերի 14 օբյեկտներում աշխատանքների իրականացման համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |