Այս տարվա Շեքսպիրյան միջազգային փառատոնը նվիրվելու է Անջեյ Ժուրովսկու հիշատակին![]() 6 ապրիլի 2013 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Այս տարվա Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որը մեկնարկում է այսօր և կավարտվի ապրիլի 13-ին, նվիրվելու է փառատոնի համահիմնադիր լեհ շեքսպիրագետ Անջեյ Ժուրովսկու հիշատակին: Հայաստան է ժամանել Ժուրովսկու կինը` Մագդան, որը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ ինքն առաջին անգամը չէ այստեղ: «Ինձ համար մեծ պատիվ է կրկին լինել Հայաստանում: Ես փառատոնի մասին հոդված եմ գրելու և արդեն սկսել եմ գրառումներ կատարել»,- ասաց նա: Փառատոնի ժամանակ կցուցադրվի Ժուրովսկու «Պարզապես Շեյլոկ» ներկայացումը: Հայաստանը կներկայացնի Պատանի հանդիսատեսի թատրոնը` «Շեյլոկ» բեմադրությամբ: Հայաստանում ելույթ կունենան նաև Նատալյա Վիլկը` «Անջատիր Էլա» ներկայացմամբ (Լեհաստան), Ռուսաստանից` «12-րդ գիշեր» կատակերգությը, որը բեմադրել է Վիտալի Կոպիլով, Ռումինիայի Կրայովայի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Էմիլ Բորոզինան: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |