Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը նշել է 20-ամյակը![]() 6 ապրիլի 2013 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին Հայաստանի ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ինստիտուտի կազմավորման և գործունեության 20-ամյակին: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչություների պետեր, Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հրամանատարական ու պրոֆեսորադասախոսական կազմը, ազատամարտիկներ, ինստիտուտի կուրսատներն ու նրանց ծողները: Սեյրան Օհանյանը ներկայացրել է ռազմական ավիացիոն ինստիտուտի անցած ուղին և ձեռքբերումները. «Այսօր արդեն վստահաբար կարելի է ասել, որ ռազմական այս կրթօջախը ժամանակակից ռազմարվեստի հմուտ մասնագետների պատրաստման կենտրոն է, ունի ուսումնատեխնիկական հարուստ հնարավորություններ և փորձառու պրոֆեսորադասախոսական ու հրամանատարական կազմ»: Նրա խոսքով, անցած 20 տարիների ընթացքում 612 սպաներ՝ օդաչուներ, ավիացիոն տեխնիկներ, կապավորներ, հակաօդային պաշտպանության մասնագետներ այս ռազմական հաստատությունում են սկսել գրել զինվորական բարդ, բայց և անչափ պատվաբեր իրենց կենսագրության առաջին էջը: «Ինստիտուտի ղեկավարության, դասախոսական կազմի և շնորհաշատ կուրսատների ջանքերի շնորհիվ այս ռազմական կրթօջախը դարձել է նաև գիտական նորարարական լուրջ աշխատանքի կենտրոն»,- ասել է Օհանյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |