Մեկնարկել է Businessgame նորարարական-ինտերակտիվ երիտասարդական խաղը![]() 6 ապրիլի 2013 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին Tom Collins PUB-ում մեկնարկել է Businessgame նորարարական-ինտերակտիվ երիտասարդական խաղը: Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Մերքեթինգի հայկական ակումբ» ՀԿ-ն։ Businessgame-ը բիզնես գործունեության սիմուլյատոր է. բանկի տոկոսները, ապրանքների գները և այլ թվային ցուցանիշներ գործակիցներով համապատասխանում են ՀՀ շուկայում առկա թվերին: Բիզնես խաղի առաջին ծրագիրը նվիրված է ՀՀ ձկնաբուծության ոլորտին։ Մերքեթինգի ակումբի նախագահ Տարոն Պարսամյանը նշել է, որ Businessgame անցկացնելու գաղափարը վաղուց կար, սակայն ժամանակ էր պետք այն նախապատրաստելու համար, քանի որ ՀՀ տնտեսության ճյուղերից մեկի սիմուլյատորը ստանալը բավականին բարդ գործընթաց էր, պետք էր հաշվարկել տարբեր գործակիցներ։ Ծրագրին մասնակցում են մարքեթինգ, գովազդ, բիզնես, PR կամ այլ նման մասնագիտություններ ունեցող բուհերի ուսանողները: Businessgame-ի ամենահաջողակ 3 գործարարները կստանան գումարային պարգևներ և արժեքավոր մրցանակներ`100000, 50000, 25000 դրամ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |