Պյատիգորսկում նշել են հայոց գրերի ստեղծման 1600-ամյակը

PanARMENIAN.Net - Հայոց գրերի ստեղծման 1600-ամյակին նվիրված տոնակատարություն է եղել Պյատիգորսկում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Միջոցառումը սկսվել է քաղաքի հայկական եկեղեցում մատուցված պատարագից, որին մասնակցել են Կովկասի Հանքային ջրերի տարածաշրջանի հայ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաեւ հյուրեր Ստավրոպոլի այլ շրջաններից: Պատարագից հետո տեղի է ունեցել հանրահավաք Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ կաթողիկոսի պատկերով հուշաքարի մոտ, որոնք 310 թվականին ստեղծեցին հայոց այբուբենը: Հանրահավաքին, բացի Ստավրոպոլի երկրամասի հայկական կազմակերպությունների ղեկավարներից, տեղի վարչակազմի ներկայացուցիչներից եւ Հայաստանից ժամանած հյուրերից, հանդես եկան նաեւ այլ ազգային համայնքների` դաղստանական, բուլղարական, գերմանական, հունական եւ հրեական համայնքների ներկայացուցիչները: Տոնակատարությունն ավարտվեց Ստավորպոլի երկրամասի հայկական ինքնագործ ստեղծագործական խմբերի համերգով:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---