Արմեն Աշոտյան. Մայրական սիրուց ու քնքշանքից է սկսվում մեր երկրային ճանապարհը

Արմեն Աշոտյան. Մայրական սիրուց ու քնքշանքից է սկսվում մեր երկրային ճանապարհը

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ի` մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական խոսք է հղել կանանց:

«Սիրելի կանայք, մայրեր և քույրեր շնորհավորում եմ ձեզ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:

Մայրական սիրուց ու քնքշանքից է սկսվում մեր երկրային ճանապարհը, նրա օրհնությամբ` մեր բոլոր նախաձեռնությունները, նրա աղոթքներով` մեր հաջողությունները: Մայր բառով է յուրաքանչյուրիս համար առաջին անգամ մարմնավորվել սերն ու գեղեցկությունը, բարությունն ու ներողամտությունը: Նրանով է չափվում անսահմանն ու անչափելին, բնականն ու մարդկայինը, արարչագործություն ու հավերժությունը:

Մայրության և գեղեցկության տոնի առիթով սրտանց շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկներին` մաղթելով նրանց բարձր տրամադրություն, հարատև սեր ու երջանկություն:

Թող մայրական օրհնանքը միշտ ուղեկից լինի բոլորիս»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---