Այսօր Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման և Մայրության ու գեղեցկության տոնն է![]() 7 ապրիլի 2013 - 09:56 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Մարիամ Աստվածածնի ավետման տոնը: Ամենայն Հայոց կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում: Ամենայն Հայոց կաթողիկոսը օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: «Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում տիկնանց և օրիորդաց Սուրբ Աստվածածնի ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առիթով: Ավետման տոնը առ Աստված փառաբանության և Բարձյալի ամենազոր կամքին Սուրբ Կույսի օրինակով հնազանդվելու լուսավոր խորհուրդն է կրում, ով իր մաքուր հավատի, համեստության ու խոնարհության շնորհիվ դարձավ Տիրոջ շնորհընկալը և օրհնյալ համարվեց կանանց մեջ: Մեր մաղթանքն է, որ Սուրբ Կույսի պայծառ կերպարը միշտ ներշնչման աղբյուր և օրինակ լինի մեր մայրերի, քույրերի ու դուստրերի համար, որպեսզի ջերմ հավատքով ապրեն իրենց կյանքը և նվիրումով, ազնիվ ու բարի գործերի օրհնությամբ լցնեն իրենց ընտանեկան հարկերը և հոգևոր ու ազգային մեր կյանքը: Բոլոր տիկնանց ու օրիորդաց համար հայցում ենք գթառատ բարեխոսությունը Սուրբ Տիրամոր, որ նրա Որդու և մեր Տիրոջ օրհնության ներքո ապրեն խաղաղության մեջ, քաջառողջ, բարօր ու երջանիկ: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհներն ու սերը թող լինեն ամենքիդ հետ. Ամեն»,-ասված է կաթողիկոսի ուղերձում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |