Մեկնարկում է «Թատրոն-X» հանրապետական 6-րդ փառատոնը![]() 7 ապրիլի 2013 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ից մայիսի 2-ը կանցկացվի «Թատրոն-X» հանրապետական 6-րդ փառատոնը: «Թատրոն-X» հանրապետական 6-րդ փառատոնը կանցկացվի «Բանավեճի փառատոն, մշակութային միասնություն» կարգախոսի ներքո: ՀՀ մշակույթի նախարարությունից հայտնում են, որ այս տարի փառատոնին կմասնակցեն հայաստանյան 17 թատրոններ և թատերախմբեր: «Թատրոն-X» 6-րդ հանրապետական փառատոնին՝ մարզային այցերի ու դիտումների շրջանակում կկազմակերպվեն վարպետության դասեր‚ դասախոսություններ‚ գրքերի շնորհանդեսներ։ Ընդունված ձևաչափի համաձայն յուրաքանչյուր ներկայացումից հետո տեղի կունենան հրապարակային քննարկումներ, որի նպատակն է ներկայացնել նախորդ տարվա բեմադրական և դրամատուրգիական ձեռքբերումները‚ ձևավորել միասնական մշակութային դաշտ մայրաքաղաքի և մարզերի միջև, ինչպես նաև ապահովել մասնագիտական կարծիքի արտահայտման ասպարեզ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |