Սերժ Սարգսյան. Այս տոնը հրաշալի առիթ է մեկ անգամ ևս բարձրաձայնելու մեր զգացմունքները մեր մայրերին![]() 7 ապրիլի 2013 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Մայրության և գեղեցկության տոնը: Նախագահի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Գարնանային այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է մեկ անգամ ևս բարձրաձայնելու մեր զգացմունքները մեր մայրերին, կանանց, տատիկներին, քույրերին ու դուստրերին. մի բան, որ առօրյա հոգսերով ու խնդիրներով տարված` ամեն օր չէ, ցավոք, որ անում ենք: Այսօր և տարվա մնացած օրերին մենք կարող ենք մեր ջերմությամբ, մեր հոգատարությամբ ու մեր աշխատանքով նրանց ու բոլորի համար կյանքը դարձնել շատ ավելի գունեղ ու շատ ավելի երջանիկ: Հայաստանի իշխանությունները փոխում են իրականացվող քաղաքականության առաջնահերթությունները` այսուհետ հատուկ հոգածության առարկա դարձնելով մայրական առողջության և առողջ սերնդի դաստիարակության խնդիրները: Մեր երկրում ձևավորելու ենք այնպիսի միջավայր, որտեղ մայրությունն ու մանկությունը գտնվում են հասարակության և պետության ամուր պաշտպանության ու հովանավորության ներքո: Իսկ բազմազավակ ընտանիքները դիտարկվելու են որպես մեր հասարակության կարևորագույն օղակ: Սիրելի կանայք, Կրկին շնորհավորելով ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ` մաղթում եմ երջանկություն, ընտանեկան ջերմություն և աշխատանքային հաջողություններ»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |