ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐԱՎԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում բացվել է Իրանում Իսլամական հեղափոխության 24-ամյակին նվիրված գեղարվեստի ցուցահանդես: Այնտեղ ներակայցված են ժամանակակից իրանցի գեղանկարիչների եւ լուսանկաիչների աշխատանքները: Ինչպես բացման արարողության ժամանակ նշեց ՀՀ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարի տեղակալ Կարեն Արիստակեսյանը, Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Իրանի հետ համագործակցությանը ինչպես մշակութային, այնպես էլ տնտեսական ոլորտներում: Նա ընդգծել է, որ ներկայումս երկու երկրների միջեւ կնքված են պատմական հուշարձանների պահպանության մասին եւ կինոարվեստի ոլորտին վերաբերող համաձայնագրեր:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---