Հայաստանում նոր ԱԷԿ-ի շինարարության համար կպահանջվի 600-800 մլն դոլար 9 նոյեմբերի 2005 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում նոր ԱԷԿ-ի շինարարության համար կպահանջվի 600-800 մլն դոլար, նախօրեին լրագրողներին է հաղորդել երկրի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, շինարարական աշխատանքները կարող են տեւել 5-7 տարի: Երկրում նոր ատոմակայանի կառուցման հարցը կքննարկվի ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, ըստ նախարարի, քննարկվել են այսօր աշխարհում գործող ԱԷԿ-ների ընդունելի տարբերակները, որոնք համապատասխանում են անվտանգության եւ տնտեսման ժամանակակից պահանջներին, այն դեպքում եթե Հայաստանն ընտրի նոր ԱԷԿ-ի կառուցման սցենարը: Նախարարը նշել է, որ ամերիկյան կողմը ընդունելի է համարում ԱԷԿ-ի նոր բլոկի շինարարությունը: «Մենք համագործակցության ենք հրավիրել նրանց նոր միջուկային բլոկի շինարարության հիմնավորումը մշակելու նպատակով»,-նշել է Մովսիսյանը: Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ը կարող է աշխատել մինչեւ 2018 թվականը, սակայն Եվրամիությունը պնդում է այս կայանի փակման վրա, հաղորդում է Ռոսբիզնեսկոնսալթինգը:Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |