ԵԱՀԿ նախագահ. Մենք մոտեցել ենք ղարաբաղյան խնդրի լուծմանը 9 նոյեմբերի 2005 - 14:13 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Գործող նախագահ եւ Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դիմիտրի Ռուպելը ըստ The Wall Street Journal ամսագրում հրապարակված հոդվածի, հայտարարել է. «Եթե կայունությունն Ադրբեջանում խափանվի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կհետաձգվի անորոշ ժամանակով: Դա շատ ցավալի կլինի, հաշվի առնելով այն, թե որքան ենք մենք մոտեցել խնդրի լուծմանը»: «Ադրբեջանի կառավարությունը պատմական հնարավորություն ունի առավելագույն շահույթ ստանալ երկրի նավթային ռեսուրսներից, քանի դեռ նավթի համաշխարհային գները գտնվում են ռեկորդային բարձր նշակետում: Շուտով Ադրբեջանը կունենա գերշահույթներ, որոնք կարելի է ուղղել ենթակառույցների բարելավմանը, մարդկային ռեսուրսներում ներդրումներին եւ տնտեսության այլընտրանքային հատվածների զարգացմանը: Սակայն տնտեսական առաջընթացը երկարաժամկետ հեռանկարում անհնար է, եթե այն չի ուղեկցվում մանրազննին մտածված քաղաքական բարեփոխումներով, կայունությամբ եւ ընդհանուր անվտանգությամբ: Ես խոսում եմ այս մասին, որովհետեւ վախենում եմ, որ Ադրբեջանում կան ուժեր, որոնք կայունությանը կգերադասեն բռնությունը` սեփական եսասիրական շահերին հասնելու համար: Միջազգային հանրությունը պետք է ապահովի ընդդիմության եւ կառավարության միջեւ, ինչպես նաեւ բուն կառավարությունում շփումների թափանցիկությունը: Ես գտնում եմ, որ երկխոսությունը մոտակա օրերին եւ շաբաթներին կհեշտանար երրորդ կողմի ներգրավման շնորհիվ: Ավելին, արդեն ժամանակն է, որպեսզի նախագահ Իլհամ Ալիեւը, որի հետ ես այս տարվա ընթացքում երկու անգամ քննարկել եմ բարեփոխումների հետ կապված հարցեր, ակտիվացնի քաղաքական եւ տնտեսական ազատականացմանն ուղղված քայլերը: ԱՀ նախագահը, որին պետք է արժանին մատուցել, արդեն շատ բան է արել: Սակայն կառավարության իշխանությունը կամրապնդվի, եթե քաղաքական գործընթացները երկրում ավելի օրինական դառնան: Դրան կարելի է հասնել բարեփոխումների ճանապարհով», - հայտարարել է Դ.Ռուպելը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |