Մեկնարկել է Դուբայ- օփեն շախմատի միջազգային մրցաշարը

Մեկնարկել է Դուբայ- օփեն շախմատի միջազգային մրցաշարը

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-15 Դուբայում անցնում է շեյխ Ռաշիդ իբն Համդան ալ Մաքտումի շախմատի գավաթի խաղարկությունը: Առաջին տուրում Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով հաղթել է Նադիր Սամիրին (ԱՄԷ), Գաբրիել Սարգսյանը՝ Ժադե Շմիտին (Գերմանիա), Տիգրան Պետրոսյանը՝ Բիրգել Վենզելին (Գերմանիա):

Լիլիթ Գալոյանը հաղթել է հնդիկ Սամուհա Հարիկրիշնային, Մարկ Բասենչյանը զիջել է չեխ Վիկտոր Լազնիչկեին:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 50 հազար դոլար, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---