Գեղարդ Մուսասին UFC մրցաշարում միավորներով հաղթել է Իլիրա Լատիֆիին![]() 8 ապրիլի 2013 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Ստոկհոլմում տեղի է ունեցել Շվեդիայի պատմության մեջ առաջին UFC մրցաշարը: Գլխավոր մենամարտում ծանր քաշային Գեղարդ Մուսասին միավորներով հաղթել է Իլիրա Լատիֆիին: Կիսածանր քաշային կարգում UFC նախկին չեմպիոն Բրայան Սթենը նշել է, որ հայ մարզիկը լավ էր վերահսկում հեռավորությունը, ինչպես դիպուկահար: «Նա սպասում էր, թե երբ է մրցակիցը բացվելու ու արագ հարված էր հասցնում, ստիպեց Իլիրային նահանջել: Եթե ձեր ձեռքերը մրցակցի ձեռքերից կարճ են, դուք ետ եք գնում, շատ դժվար է լինում հասնել մրցակցին»,-նրա խոսքն է մեջբերում allboxing.ru-ն: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |