Միչիգան նահանգի Տրոյա քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության հուշարձանը 8 ապրիլի 2013 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Միչիգան նահանգի Տրոյա քաղաքում բացվել է Հայոց ցեղասպնության հուշարձանը: Այն կանգնեցվել է Ռիվերփոյնթ պուրակում, Վիետնամի պատերազմի վետերանների հուշակոթողի հարևանությամբ: Հուշարձանի բացմանը ներկա են գտնվել Միչիգան նահանգի հայ համայնքի և քաղաքապետարանի ներկայացուցիչները, գրում է The Troy Record-ը: Հավաքվածներին դիմել է քահանա Ստեփանոս Դուդուկչյանը՝ ոգեկոչելով Արևմտյան Հայաստանում և Սիրիայի անապատում 1915թ. սպանվածների հիշատակը: «Սա երկար ու դժվարին ճանապարհ էր «Վարդանանց ասպետների ու դուստրերի» համար, որը հաջողությամբ պսակվեց, և այսօր մենք տեսնում ենք մեր ութնամյա աշխատանքի պտուղները»,-ասել է հայկական կազմակերպության համանախագահ Ռալֆ Ենոքյանը: Հուշակոթողի նախագիծը հավանություն է ստացել քաղաքապետարանի կողմից: Թերթը նշում է նաև, որ Ենոքյանը Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է: Նրա հորը սպանել են, իսկ մայրն ու մորաքուրյրը փորկվել են կոտորածից: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |