Սիբիրախտի դեպք է գրանցվել Գյումրի քաղաքում 9 նոյեմբերի 2005 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Գյումրի քաղաքում գրանցվել է սիբիրախտով վարկման դեպք: 47-ամյա կինը շուկայից միս է գնել, եւ այն պատրաստելուց հետո խոց է հայտնաբերել իր ձեռքի վրա: Կինը դիմել է բժշկի եւ տեղափոխվել է ինֆեկցիոն հիվանդանոց: Հայաստանի առողջապահության մամլո քարտուղարը հայտարարել է, որ մանրէաբանական ստուգումներից հետո Գյումրիի մասնագետները ախտորոշել են սիբիրախտ: Այնուամենայնիվ, առողջապահության նախարարությունը դեռեւս չի ստացել սիբիրախտի առկայությունը հաստատող վերջնական արդյունքները` դրանք հայտնի կդառնան առաջիկայում: Հարկ է նշել, որ սա սիբիրախտով վարակման միակ դեպքն է Հայաստանում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |