ՏՏ ոլորտի քաղծառայողների վերապատրաստումն այսուհետ կիրականացնի Պոլիտեխնիկը

ՏՏ ոլորտի քաղծառայողների վերապատրաստումն այսուհետ կիրականացնի Պոլիտեխնիկը

PanARMENIAN.Net - Այսօրվանից մեկնարկում են ՀՀ պետական կառույցների տեղեկատվական տեխնոլոգիաների ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացները, որոնց կազմակերպման իրավունքը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հայտարարած մրցույթում շահել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը:

Վերապատրաստման երկշաբաթյա դասընթացին մասնակցում են Առողջապահության, Արտաքին գործերի, Ֆինանսների, Քաղաքաշինության, Կրթության և գիտության, Արդարադատության և մի շարք այլ նախարարությունների, ինչպես նաև` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Գիտության պետական կոմիտեի և այլ պետական կառույցների ՏՏ ոլորտի ավելի քան 20 աշխատակիցներ:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից հաստատված ծրագրով որակավորման բարձրացման դասընթացը կանցկացվի ՀՊՃՀ Շարունակական կրթության կենտրոնում: Դասընթացը կվարեն ՀՊՃՀ լավագույն դասախոսներն ու հրավիրված մասնագետները, ովքեր վերապատրաստվել են Microsoft ընկերության ուսումնական ծրագրերով և ունեն դասավանդման երաշխավորագիր:

ՀՊՃՀ Շարունակական կրթության կենտրոնը ստեղծվել է 2012թ. հոկտեմբերին և իր մեջ ներառում է Microsoft Տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիան, Cisco Ցանցային ակադեմիան և Դասախոսների կատարելագործման կենտրոնը։ Կենտրոնը համալրված է ժամանակակից համակարգչային տեխնիկայով և իրականացնում է ուսումնական դասընթացներ Microsoft ընկերության բոլոր հիմնական ուղղություններով` ներառելով ծրագրավորման ժամանակակից պլատֆորմը (.Net), ցանցային տեխնոլոգիաները, տվյալների հենքերի կառավարման համակարգերը, ինչպես նաև Cisco ցանցային ակադեմիայի արտոնագրված դասընթացները, հայտնում է ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժինը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---