Վաղը կես ժամով կփակվի Աթենքի փողոցից համալիր տանող հատվածը.Մնացած փողոցների մասին՝առավոտյան

Վաղը կես ժամով կփակվի Աթենքի փողոցից համալիր տանող հատվածը.Մնացած փողոցների մասին՝առավոտյան

PanARMENIAN.Net - Վաղը կես ժամով կփակվի Աթենքի փողոցից Մարզահամերգային համալիր տանող հատվածը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Մինչ այդ՝ քաղաքապետարանից հայտնեցին, որ փակվող փողոցների մասին տեղեկատվությունը պետք է տրամադրի Ճանապարհային ոստիկանությունը: ՃՈ աշխատակիցն էլ հայտնեց, որ իրենք փակում են փողոցները, երբ քաղաքապետարանից ստանում են գրություն, հետևաբար, պետք է դիմել քաղաքապետարան:

«Մենք դեռ գրություն չենք ստացել, վաղը ժամը 10-ին զանգենք, մենք էլ չգիտենք, որ փողոցներն ենք փակելու»,-ասաց նա: Միայն հաջողվեց պարզել, որ կես ժամով կփակվի Աթենքի փողոցից Մարզահամերգային համալիր տանող հատվածը:

Հավելենք, որ վաղը Մարզահամերգային համալիրում տեղի կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---