Ն.Բարանով. Թուրքիան շահագրգռված է տարածաշրջանային անկայունության մեջ10 նոյեմբերի 2005 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ադրբեջանցիների հետ համագործակցությամբ շահագրգռված է տարածաշրջանային անկայունության մեջ: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարեց Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետի տեղակալ գնդապետ Նիկոլայ Բարանովը: Նրա խոսքերով, Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը, գոյություն ունեցող երկկողմ պայմանավորվածությունների համաձայն, նպաստում է տարածաշրջանային կայունության ապահովմանը: Ն.Բարանովը հերքել է ենթադրություններն այն մասին, որ Հայաստանում գտնվող ռուսական ռազմակայանը կարող է որեւէ ձեւով ներգրավվել ղարաբաղյան հակամարտության մեջ: «Այդպիսի բան երբեք տեղի չի ունենա», - նշել է նա: «Նման բան երբեք չի լինի»,-ընդգծել է նա: Գնդապետը նշել է, որ ռուսական ռազմակայանի առջեւ դրված է Հայաստանի Զինված Ուժերի հետ փոխգործակցության խնդիրը, եւ այն գործում է Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայության սահմանապահ ուժերից առանձին, որոնք հայ գործընկերների հետ միասին իրականացնում են Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանների պաշտպանությունը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |