Իրանի արտգործնախարարը Սերժ Սարգսյանին է փոխանցել Իրանի նախագահի բարեմաղթանքները![]() 8 ապրիլի 2013 - 19:49 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիին: Իրանի արտգործնախարարը Հայաստան է ժամանել ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով: Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում և կարևորում է հարաբերությունները հուսալի հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մի շարք ոլորտներում երկկողմ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր, գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների կապակցությամբ և կարևորել էներգետիկ ու տրանսպորտային համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ աշխատանքները, այդ թվում՝ Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Արաքս գետի վրա ՀԷԿ-երի ժամանակին շահագործումը: Արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և Իրանի կառավարության ու ամբողջ ժողովրդի անունից բարեմաղթանքներ է փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանին՝ երկրի ղեկավարի բարձր ու պատասխանատու աշխատանքում: Իր հերթին Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Իրանի ժողովրդին`հունիսին երկրում կայանալիք նախագահական ընտրությունների անցկացման գործում: ՀՀ նախագահը և Իրանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ,հայտնում են երկրի ղեկավարի գրասենյակի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |