Առավոտից մարզահամերգային համալիր են այցելում երդմնակալությանը հրավիրվածները![]() 9 ապրիլի 2013 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ժամը 12:00-ին կմեկնարկի Ազգային ժողովի հատուկ նիստը, որի ժամանակ ՀՀ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանը կստանձնի Հայաստանի նախագահի պաշտոնը: Առավոտից մարզահամերգային համալիր են այցելում երդմնակալությանը հրավիրվածները: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, ներկայացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, Կառավարությունն իր ամբողջ կազմով, այստեղ են նաև ԱԺ պատգամավորները: Համալիր է եկել նաև Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը և այլք: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |