Այսօր Հայաստան կժամանի Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարարը![]() 9 ապրիլի 2013 - 12:26 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում Սլովակիայի փոխվարչապետին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի և Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերով նախարարի բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը: Միրոսլավ Լայչակը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |