Օլանդը գտել է ՍԴ-ն շրջանցելով Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունելու տարբերակը 9 ապրիլի 2013 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը իր նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին նոր օրինագիծ ներկայացնել, սակայն դրան խոչընդոտում էր Սահմանադրական դատարանի որոշումը: Սակայն, ինչպես գրում է «Հյուրիեթը», Ֆրանսիայի նախագահը «միջին որոշում է» գտել, որը ԵՄ օրենսդրության միջոցով կարող է ադապտացվել Ֆրանսիայի օրենսդրությանը: Նորացված օրենքում չի լինի «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը, սակայն նրա ժխտումը կհամարվի հանցագործություն: Նոր օրինագիծը հիմնված կլինի ԵՄ 2008թ. նոյեմբերի 28-ի Շրջանակային բանաձևի վրա, որտեղ ասվում է, որ մարդկության դեմ կատարված հանցագործությունները ԵՄ-ում պատժելի են: «Ցեղասպանությունը մերժելու, վիրավորական ու ատելություն և վրեժ սերմանող խոսքերի համար, ինչպես նաև հավատը, ռասան, ազգությունը վիրավորող արտահայտությունների համար կսահմանվի 1-3 տարվա ազատազրկում», ասվելու է օրենքում: Ցեղասպանության մասին տեսակետի կամ գիտական աշխատությունների ներկայացումը պատժի ենթակա չի լինի, սակայն, ատելություն ու վիրավորանք պարունակող խոսքերի համար մարդ կենթարկվի պատասխանատվության: Այդպիսով, ՍԴ հիմնական փաստարկը՝ «խոսքի ազատության» դրույթը կապահովվի: Վերջնական տեսքի նոր օրենքը կբերի արդարադատության նախարարությունը, և ամենաուշը, աշնանը այն կընդգրկվի խորհրդարանի օրակարգում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |