Հեյդար Ալիևի հուշարձանը Մեխիկոյում ուղարկել են Ադրբեջանի դեսպանատուն

Հեյդար Ալիևի հուշարձանը Մեխիկոյում ուղարկել են Ադրբեջանի դեսպանատուն

PanARMENIAN.Net - Մեխիկոյում Հեյդար Ալիևի հուշարձանը, որն ապամոնտաժվեց հունվարի վերջում, կտեղափոխեն Ադրբեջանի դեսպանատուն: Այդ մասին, ինչպես հայտնում է մեքսիկական «Milenio» հեռուստաալիքի կայքը, հայտնել է Մեխիկոյի Միգել Իդալգո շրջանի ղեկավար Վիկտոր Գյուգո Ռոմոն:

Ըստ նրա, հրապարակային տեղը, որտեղ տեղադրված էր հուշարձանը, հարմար չէր դրա համար, հայտարարել են Մեխիկոյի իշխանությունները:

2012թ. օգոստոսին Մեխիկոյի կենտրոնական զբոսայգիներից մեկում տեղադրվեց Հեյդար Ալիևի հուշարձանը, ինչը առաջացրեց բնակիչների տարակուսանքը: Ադրբեջանը մոտ 5 մլն դոլար ծախսեց Մեխիկոյի երկու զբոսայգիների վերակառուցման համար, որից հետո ստացավ հուշարձանը կանգնեցնելու թույլատվություն: Մեքսիկայի մայրաքաղաքում բողոքի ցույցեր անցան, որոնց մասնակիցները չէին ցանկանում հերոսների հուշարձանների կողքին տեսնել հեռավոր մի երկրի բռնակալի հուշարձանը:

Արդյունքում հատուկ ստեղծված հանձնաժողովը խորհուրդ տվեց Մեխիկոյի իշխանություններին ապամոնտաժել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանը՝ նշելով, որ իշխանությունները սխալ են թույլ տվել, ընդունելով գումարն ու արտոնելով օտարերկրյա կառավարությանը որոշել, թե ում հուշարձանը պետք է կանգնեցվի Մեքսիակյի մայրաքաղաքում: Իր հերթին Մեքսիկայում Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովն ասել է, որ դեսպանությունը դիմելու է միջազգային կազմակերպություններին լուծելու համար խնդիրը:

Հունվարի վերջում Ալիևի հուշարձանն ապամոնտաժվեց ու պահեստ ուղարկվեց:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---