Վորոնեժի օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել Երևանից մեկնած ինքնաթիռը![]() 9 ապրիլի 2013 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան՝ ժամը 05.00-ին, Վորոնեժի օդանավակայանում վթարային վայրջք է կատարել Երևանից թռած Saab-2000 ինքնաթիռը: Ոչ ոք չի տուժել: Վայրէջքի ժամանակ ինքնաթիռի սարքերը ցույց են տվել, որ խնդիրներ են ծագել առջևի անիվների բացման հարցում: Օդանավի հրամանատարը խնդրել է վթարային վայրէջք կատարել, ինչից հետո թռիչքուղի են ժամանել արտակարգ իրավիճակների ծառայությունների ավտոմեքենաները, հայտնել է «Ռոսիյսկայա գազետան»: Ընդ որում, վայրէջքն իրականացվել է հաստիքային ռեժիմով: Այն հաջող է անցել, բացվել են օդանավի անիվները: Օդանավում գտնվել է 44 ուղևոր և 4 հոգանոց անձնակազմը: Միջադեպը հետաքննող հանձնաժողովը պետք է պարզի, թե ինչու են օդանավի սարքերը ցույց տվել անսարքություն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |