Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Մարգարեթ Թեթչերի մահվան կապակցությամբ![]() 9 ապրիլի 2013 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քամերոնին՝ Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի մահվան կապակցությամբ: «Ձերդ Գերազանցություն, Մեզ խորապես վշտացրեց Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի մահվան լուրը: Նա անջնջելի հետք է թողել ոչ միայն որպես Միացյալ Թագավորության զորացման գործում մեծ ավանդ ունեցող վարչապետ, այլև միջազգային ասպարեզում բարձր հեղինակություն վայելող պետական և քաղաքական գործիչ: Մարգարեթ Թեթչերի սկզբունքայնությունն ու հետևողականությունը, վառ անհատականությունը, իր երկրին անմնացորդ ծառայելու նվիրումը լեգենդի են վերածվել դեռ նրա կենդանության օրոք և ոգեշնչել շատ քաղաքական գործիչների: Հայաստանում լավ են հիշում աղետալի երկրաշարժի օրերին նրա առաջնորդությամբ Միացյալ Թագավորության անունից հայ ժողովրդին ցուցաբերված աջակցությունը և նրա այցելությունը աղետի գոտի: Խորին վշտակցություն եմ հայտնում Միացյալ Թագավորության կառավարությանը և ժողովրդին, Մարգարեթ Թեթչերի հարազատներին և մերձավորներին` անդառնալի կորստի կապակցությամբ»,-ասված է նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |