Բարնի Ֆրենկը դեմ է Կարս - Ախալքալակ - Թբիլիսի երկաթուղու կառուցման ֆինանսավորմանը Վաշինգտոնի կողմից11 նոյեմբերի 2005 - 14:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցչների պալատի ֆինանսական հարցերով հանձնաժողովի անդամ Բարնի Ֆրենկը միացել է այն 50 կոնգրեսականներին, ովքեր ստորագրել են Հայաստանը շրջանցող Կարս - Ախալքալակ - Թբիլիսի երկաթուղու կառուցմանը Միացյալ Նահանգների ֆինանսական օգնությունը արգելել պահանջող օրինագիծը, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը: Բ.Ֆրենկը, որը շատ հարցերում է իր աջակցությունը ցույց տվել հայանպաստ որոշումներին, կարող է չափազանց մեծ դեր խաղալ Ներկայացուցիչների Պալատի թիվ 3361 բանաձեւի ընդունման գործում: «Հայաստանը շրջանցող այս երկաթուղու կառուցումը սխալ է ոչ միայն բարոյական, այլեւ տնտեսական տեսանկյունից», - հայտարարել է կոնգրեսականը` հիշեցնելով Հայաստանում արդեն իսկ նման երկութուղու (Կարս - Գյումրի) գոյությունը: «Ես դեմ եմ, որ ԱՄՆ-ն ֆինանսավորի Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը իրար կապող երկաթուղու կառուցումը, քանի որ բարոյական եւ տնտեսական առումով ճիշտ է այն տարբերակը, որն ընդունելի է բոլորի համար», - հայտարարել է Բարնի Ֆրենկը: «Ընդունման դեպքում, բանաձեւը կարեւոր մի ուղերձ կլինի Թուրքիայի եւ Ադրբեջանի համար այն մասին, որ Միացյալ Նահանգները ոչ միայն չի հանդուրժի Հայաստանը մեկուսացնելու փորձերը, այլեւ թույլ չի տա վտանգել տարածաշրջանային համագործակցությունը», - ասել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Նշենք, որ 800 մլն դոլար արժողությամբ երկաթուղու կառուցման ծրագիրը նախաձեռնել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ինչին հետեւել էր Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգի եւ Ֆրենկ Փալոնի պատասխանը` թիվ 33 61 բանաձեւի տեսքով: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները նաեւ Կարս - Ախալքալակ - Թբիլիսի երկաթուղու կառուցման շուրջ իրենց մտահոգությունն էին հայտնել ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին ուղղված նամակում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |