ԵԱՀԿ-ում Ուկրաինայի ներկայացուցիչը ժամանում է Հարավային Կովկաս![]() 9 ապրիլի 2013 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինան, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, մտադիր է ուսումնասիրել իրավիճակը Կովկասում և Վրաստանում: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի պաշտոնակատար Եվգենի Պերեբիյնիսը: Ըստ նրա, ԵԱՀԿ-ում Ուկրաինայի հատուկ և մշտապես գործող ներկայացուցիչ Անդրեյ Դեշիցան աշխատանքային այցով կժամանի Հարավային Կովկաս: Դեշիցան ապրիլի 14-15-ին կայցելի Ադրբեջան, ապրիլի 15-16-ին՝ Վրաստան, իսկ 16-17-ին՝ Հայաստան: «Այցի շրջանակներում կուսումնասիրվի իրավիճակը տարածաշրջանում, կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջոցները»,-ասել է Պերեբեյնիսը, հայտնում է «Նովի ռեգիոնը»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |