Հայ-ճապոնական համագործակցությունը մեծ պոտենցիալ ունի հատկապես գիտության և տեխնոլոգիաների ոլորտում

Հայ-ճապոնական համագործակցությունը մեծ պոտենցիալ ունի հատկապես գիտության և տեխնոլոգիաների ոլորտում

PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ճապոնիայի գիտության և տեխնոլոգիայի բնագավառներում համագործակցության գծով դեսպան Շին Մարուոյին:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը կարևորեց բարեկամական Ճապոնիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարը նշեց, որ ՀՀ նախագահ Սարգսյանի այցը Ճապոնիա զգալի խթան հանդիսացավ հայ-ճապոնական համագործակցության զարգացման և ամրապնդման համար, և Տոկիոյում ձեռքբերված պայմանավորվածությունները ակտիվորեն կյանքի են կոչվում: Նա նաև շնորհակալություն հայտնեց անկախությունից ի վեր Ճապոնիայի կողմից Հայաստանին տրամադրած տեխնիկական աջակցության համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մարուոն նշեց, որ հատկապես գիտության և տեխնոլոգիաների ոլորտում հայ-ճապոնական համագործակցությունը մեծ պոտենցիալ ունի, և կողմերը նշանակալի քայլեր են ձեռնարկել և ձեռնարկում այն օգտագործելու համար:

Զրուցակիցները քննարկեցին հայ-ճապոնական բազմոլորտ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---