2006 թվականին Հայաստանում կբացվի հաշմանդամների ուսուցման եւ վերապատրաստման կենտրոն

PanARMENIAN.Net - Նախօրեին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ղեկավար Շելդոն Եթին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպմանը մասնակցում էր Աժ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի անդամ Հեղինե Բիշարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախադպրոցական հիմնարկների վերականգնման, նախադպրոցական եւ հատուկ կրթության կազմակերպման հարցերում համագործակցության հնարավորությունները: Ա. Բաղդասարյանը նշեց, որ շրջանառության մեջ է եւ շուտով կընդունվի նախադպրոցական կրթության մասին օրենքը: Շ.Եթը պատրաստակամություն հայտնեց աջակցել` նշելով, որ Համաշխարհային բանկի հետ գործակցությամբ` կարող են ապահովել նախադպրոցական կրթության բովանդակային եւ ֆինանսական հարցերը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց այս խնդիրներով համատեղ քննարկում կազմակերպելու շուրջ: Հատուկ կրթության կարիք ունեցող երեխաներին կրթության մատչելիության ապահովման նպատակով արդեն իսկ ընդունվել է «Հատուկ կրթության մասին» օրենքը: Նշվեց, որ 2006-ին Հայաստանում կբացվի հաշմանդամների ուսուցման եւ վերապատրաստման կենտրոն, որի արդյունավետ աշխատանքի ապահովման համար, համաշխարհային փորձի ուսումնասիրմամբ, պայմանանավորվածություն ձեռքբերվեց համագործակցել UNICEF-ի հետ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---