Գլենդեյլում վախճանվել է Business Life-ի հրատարակիչ Ջոն Քրիքորյանը![]() 10 ապրիլի 2013 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Գլենդեյլում 80 տարեկան հասակում սրտի անբավարարությունից մահացել է Business Life-ի հրատարակիչ և տեղի համայնքի առաջնորդ Ջոն Քրիքորյանը: 2011թ. վերջում Քրիքորյանը սրտի կաթված տարավ հրապարակային մի արարողության ժամանակ, այն ժամանակ բժիշկներին հաջողվեց փրկել նրան: Ջոն Քրիքորյանը ծնվել է 1932թ. օգոստոսի 24-ին: Նրա ծնողները որբացել էին Հայոց ցեղասպանության ժամանակ: 1951-53թթ. նա ծառայել է ԱՄՆ բանակում կորեական պատերազմի ժամանակ: Նա ամուսնացել է 1956թ., իսկ 1989թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Գլենդեյլ: Նա հեռացավ, թողնելով կնոջը, վեց որդիներին, երկու դուստրերին և 23 թոռներին: Գլենդեյլի նախկին քաղաքապետ Կարլ Ռաջոն ասել է, որ Քրիքորյանի մահը մեծ կորուստ է քաղաքի համար, հայտնում է Glendale News-Press-ը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |