ՆԱՏՕ-ն կարող է խաղաղապահներ տեղակայել տարածաշրջանում միայն շահագրգիռ կողմերի համաձայնությամբ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի առաջարկները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իր խաղաղապահներին տեղակայելու վերաբերյալ կարելի է իրականացնել միայն այն դեպքում, եթե համաձայնվեն բոլոր շահագրգիռ կողմերը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանը` մեկնաբանելով Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Ռոմուալդաս Ռաժուկսի հայտարարությունը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն ընթանում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում եւ այդ ուղղությամբ բոլոր առաջարկները անհրաժեշտ է դիտարկել հենց այդ համատեքստում»,-նշել է ՀՀ վարչապետը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Ռոմուալդաս Ռաժուկսը հայտարարել էր, որ «ՆԱՏՕ-ն պատրաստ է իր խաղաղապահ ուժերը տեղակայել Հարավային Կովկասում, եթե դա անհրաժեշտ լինի: Նրա խոսքերով, եւ այդ համատեքստում հատկապես կարեւորվում է Դաշինքի համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ: Միեւնույն ժամանակ Ռ.Ռաժուկսը նշել էր, որ վերջնական որոշումը տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորության մասին պետք է կայացնեն իրենք հակամարտող կողմերը:
 Ուշագրավ
---