Սոցիոլոգ. Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունը հավակնում է հավաքել ընդամենը 8 տոկոս ձայն

Սոցիոլոգ. Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունը հավակնում է հավաքել ընդամենը 8 տոկոս ձայն

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունը հավակնում է հավաքել ընդամենը 8 տոկոս ձայն, կարծում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա իր այս կարծիքը հիմնավորում է նրանով, որ նախագահի ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ձայները գնացել էին «Ժառանգությանը» և այդ էր պատճառը, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այդքան տոկոս ստացավ:

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը հարցում է անցկացրել 1200 երևանցիների շրջանում՝ ճշտելու, թե ինչպես են գնահատում «Ժառանգության» շանսերը այս ընտրություններում: Ըստ այդմ, հարցվածների 42 տոկոսը անիմաստ են համարել ընտրապայքարը, 40 տոկոսը գտնում են, որ պայքարն իմաստ ունի, և միայն 13 տոկոսն է վստահ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը արդյունքի կբերի: Հարցման արդյունքները սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի ծավալած գործունեությանը և պայքարին, Ահարոն Ադիբեկյանն ասաց. «Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները նման են իշխանությանն ապօրինի ճանապարհներով հասնելու գործողությունների: Դու չես կարող հավաքել 40 հազար մարդ, մտնել նախագահական ու սպանել նախագահին` ստանձնել պաշտոնը: Ժողովրդավարության իմաստը հենց դա է, որ մերժում է նման մեթոդները»,- ասաց սոցիոլոգը:

Ահարոն Ադիբեկյանը Րաֆֆի Հովհաննիսյանին համեմատեց քաջ Նազարի հետ, ով մի պահ հայտնվել է առյուծի մեջքին: Նա ասաց, որ չի ցանկանում վիրավորել «Ժառանգության» առաջնորդին, բայց նշեց, որ նրա գործողությունները կարելի է տեղավորել «Խենթից մինչև խենթություն» աշխատության մեջ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---