Իսպանիան ցանկանում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ10 ապրիլի 2013 - 16:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ապրիլի 10-ին ընդունեց Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատարություններով դեսպան Մարիա Պլիեգոյին և ՀՀ-ում Իսպանիայի պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանին: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արտակ Զաքարյանը կարևոր համարեց Իսպանիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումն ու խորացումը: ԱԺ հանձնաժողովի նախագահը նշեց, որ չնայած հայ խորհրդարանականներն ակտիվորեն համագործակցում են Եվրոպայի խորհրդի իսպանացի պատգամավորների հետ, սակայն դեռևս թույլ են կապերը Իսպանիայի խորհրդարանի հետ: Արտակ Զաքարյանն անհրաժեշտ համարեց նաև Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ակտիվ համագործակցության արդյունքում զարգացնել և ամրապնդել միջխորհրդարանական հարաբերությունները: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրեց ՀՀ առաջնահերթությունները, անդրադարձավ տարածաշրջանային հիմնախնդիրներին, ՀՀ ներքաղաքական իրավիճակին և ժողովրդավարության ամրապնդման գործընթացին: Ըստ նրա՝ կարևոր է, որ Իսպանիայի խորհրդարանականները զերծ մնան Ադրբեջանի հակահայկական քարոզչական ազդեցությունից: Նշվեց, որ այս օրերին Իսպանիայում են գտնվում հայ պատգամավորները. նրանք մասնակցելու են խորհրդարանում կազմակերպվելիք քննարկումներին, ինչի համար Արտակ Զաքարյանը երախտագիտություն հայտնեց իսպանական կողմի աջակցության համար: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հարավային Կովկասի հարցերով դեսպանը տեղեկացրեց, որ Հայաստան է ժամանել ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով: Մարիա Պլիեգոն նշեց, որ Իսպանիան հետաքրքրված է Հարավային Կովկասի երկրներով, մասնավորապես՝ Հայաստանով և ցանկանում է խորացնել այդ երկրների հետ իր հարաբերությունները: Երկկողմ կապերերի ամրապնդման գործում կողմերը կարևորեցին փոխադարձ այցելություններն ու շփումները: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաև Հայաստանի արտաքին քաղաքականությանը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Ողջունելով խաղաղ ճանապարհով և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով հակամարտությունը կարգավորելու հայկական կողմի դիրքրոշումը՝ Իսպանիայի ներկայացուցիչը նկատեց, որ այն դրական ազդեցություն կունենա նաև տարածաշրջանի վրա: Հյուրի խնդրանքով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրեց խորհրդարանի և մասնավորապես՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի գործառույթները, անդրադարձավ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայ պատգամավորների աշխատանքին: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Իսպանիայի տնտեսական ճգնաժամին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Արտակ Զաքարյանը շնորհակալություն հայտնեց Մարիա Պլիեգոյին Հայաստան այցելելու և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնի ստանձնման նպատակով հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցելու համար: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |