Եվրոպայի պատանեկան ամառային օլիմպիական փառատոնին կմասնակցեն 22 հայ մարզիկներ10 ապրիլի 2013 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Հոլանդիայի Ուտրեխտ քաղաքում հուլիսի 13 –ին կմեկնարկի Եվրոպայի պատանեկան ամառային օլիմպիական 12 –րդ փառատոնը: Մինչ այդ ապրիլի 5 –ին , մրցումների սկսվելուց 100 օր առաջ , կազմակերպիչները ներկայացրել են առաջին ջահակրին ` 10 –ամյա Ռենս վան Բիկին, որը զբաղվում է լողով և ցանկանում է դառնալ օլիմպիական խաղերի մասնակից: Փառատոնի ջահը ավանդույթի համաձայն կբոցավառվի Աթենքում ` մայիսի 30 –ին և նույն օրը կհասցվի Հոլանդիա ու կհանձվի օլիմպիական չեմպիոն, լողորդ Պիտեր վան դեն Հուգենբանդին: Այնուհետև մարզասերները կհետևեն Հոլանդիայի բնակավայրերով անցնող կրակի փոխանցավազքին: Հուլիսի 14 –ին ջահը կհասցվի «Գալդենվաարդ» ստադիոն , ուր տեղի կունենա մարզական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Նախատեսվում է ԵՎՕԿ –ի անդամ 49 երկրների շուրջ 3000 մարզիկ – մարզուհիների մասնակցությունը, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Իրենց ունակությունները կդրսևորեն նաև Հայաստանի 22 պատվիրակներ: Նրանք հանդես կգան սպորտային մարմնամարզության, լողի, աթլետիկայի, ձյուդոյի, խճուղային հեծանվավազքի և թենիսի մրցումներում: Հայաստանը մասնակիցներ չի ունենա միայն խաղային մարզաձևերում` բասկետբոլ, վոլեյբոլ և հանդբոլ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |