Կանադայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է «Մշակույթների տոն» ամենամյա միջոցառմանը

Կանադայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է «Մշակույթների տոն» ամենամյա միջոցառմանը

PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ին Կանադայում ՀՀ դեսպանությունը Օտտավայի հայ մշակութային կազմակերպության աջակցությամբ մասնակցեց Օտտավայի Ալգոնքինի կիրառական արվեստների և տեխնոլոգիաների քոլեջում կայացած «Մշակույթների տոն» ամենամյա միջոցառմանը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Տարբեր մշակույթների ներկայացմանն ուղղված այս միջոցառմանն իրենց տաղավարներով մասնակցեցին շուրջ երկու տասնյակ դեսպանություններ և կազմակերպություններ:

ՀՀ դեսպանության տաղավարում ցուցադրվեցին հայ մշակույթի մասին պատմող նյութեր, զբոսաշրջային բրոշյուրներ, իսկ հայ կամավորները մատուցեցին հայկական ուտեստներ: Ներկաներին ցուցադրվեց նաև տեսաժապավեն Հայաստանի տեսարժան վայրերի և մշակույթի վերաբերյալ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---