ՊՆ Մ.Մելքոնյանի անվան վարժարանի թիմը գրավել է 1-ին հորիզոնականը Պերմում «Պատանի հայրենասերների» հավաքին10 ապրիլի 2013 - 17:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ապրիլի 10-ին ընդունել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմի անդամներին, ովքեր մասնակցել են փետրվարի 12-ից 23-ը ՌԴ «Հայրենասիրական դաստիարակությունը 2011-2015 թթ.» պետական ծրագրի շրջանակում ՌԴ Պերմ քաղաքում կայացած «Պատանի հայրենասերների» 11-րդ միջազգային հավաքին և զբաղեցրել 1-ին հորիզոնականը, հայտնում է նախարարի մամլո ծառայությունը: Սեյրան Օհանյանը կարևորել է վարժարանի սաների արձանագրած հաջողությունները, ինչպես նաև բարձր է գնահատել ռազմաուսումնական հաստատության դերը զինված ուժերում: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը զրուցել է թիմի անդամների հետ, ծանոթացել նրանց մարտական պատրաստությանը և խոսել սաներին մտահոգող խնդիրների շուրջ: Վարժարանի թիմի բոլոր անդամներին մաղթելով նորանոր հաջողություններ` Սեյրան Օհանյանը 10 սաների պարգևատրել է պատվոգրերով, իսկ 3 սպաներ ստացել են դրամական խրախուսում: ՌԴ Պերմ քաղաքում կայացած «Պատանի հայրենասերների» 11-րդ միջազգային հավաքի ընթացքում վարժարանի սաները հաղթահարել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները, որոնք անցել են ձմռան ցրտաշունչ, անտառային բարդ բնակլիմայական պայմաններում: Հակահրդեհային պատրաստության, քաղաքացիական պաշտպանության, փրկարար ծառայության, օդային տեսադիտման, ռազմական տեղագրության, մարտավարամասնագիտական պատրաստության, միայնակ և տուրիստական արգելագոտի, ականապայթունային աշխատանք, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության, հատուկ նշանակության ստորաբաժանումների ժամանակակից հրաձգային զենքերի, կրակային պատրաստության, երաժշտական պարապմունքների, ինչպես նաև ստեղծագործական աշխատանքների պայքարում ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները ցուցաբերել են ամենաբարձր արդյունքները: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները երթով գնում են Քննչական կոմիտե․ Ոստիկանությունն ուժեր է կուտակել Բագրատ սրբազանը քաղուժերին հորդորել է պատասխանատավություն ստանձնել կամ ասել, որ կապ չունեն այս ամենի հետ |