Ս. Օհանյանը դիմել է 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը` հրաձգարանների տարածքների անվտանգության հարցով![]() 10 ապրիլի 2013 - 19:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը ապրիլի 10-ին ընդունել է Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի նախկին հրամանատար գնդապետ Օլեգ Սմիրյոնովին և ռազմաբազայի նորանշանակ հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկիին: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Սեյրան Օհանյանը նշել է, որ ռազմաբազան վերջին տարիներին մեծ ձեռքբերումներ է ունեցել մարտականպատրաստության գործում: Նա շնորհակալություն է հայտնել նախկին հրամանատար Օլեգ Սմիրյոնովին համակողմանի արդյունավետ աշխատանքի համար և հույս հայտնել, որ նորանշանակ հրամանատարի հետ ևս կշարունակվի սերտ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում մի շարք թեմաների քննարկումից զատ Սեյրան Օհանյանը բարձրացրել է հրաձգարանների տարածքների անվտանգության ապահովման խնդիրը և պատրաստակամություն է հայտնել` աջակցել այդ գործում. «Խիստ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ցանկացած հրաձգարանում մարտական պատրաստության շրջանակներում իրականացվող գործընթացների ժամանակ ապահովվեն անվտանգության բոլոր պահանջները»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը: Նախարարի պաշտոնակատարին ռուս գնդապետները հայտնել են, որ վերջերս Շիրակի մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ Ռուսաստանի ռազմական դատախազությունը իրականացնում է նախաքննական ստուգումներ, դրան զուգահեռ այս պահին աշխատանքներ են տարվում զորավարժարանների տարածքների անվտանգության բարձրացման համար: Ս.Օհանյանը կարևորել է նաև ռազմակայանի հրամանատարության համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որպեսզի քաղաքացիական անձիք չհայտնվեն այդ տարածքներում: Ռուս գնդապետները հայտնել են նաև, որ 102-րդ բազայի հրամանատարությունը իր կողմից աջակցություն կցուցաբերի զոհված երեխաների ընտանիքներին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |